Բրազիլիայի նախագահը տուգանվել է՝ դիմակի բացակայության համար

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն տուգանվել է՝ Ասայլանդիա քաղաքում ցույցերի ժամանակ բժշկական դիմակ չկրելու համար։ Այդ մասին տեղեկացնում է Infobae –ը։ Բրազիլիայի նախագահը հավաքել է մեծ թվով մարդկանց և ցույցերի ընթացքում չի հոգացել իր և իր կողմնակիցների անվտանգության մասին։ Մարանիան նահանգի սանիտարական տեսչությունը տուգանել է նախագահին, քանի որ դիմակ չի կրել և նպաստել է 100 մարդկանց հավաքվելուն՝ առանց հաշվի առնելու կարանտինի սահմանափակվածությունները՝ մասնավորապես նաև՝ սոցիալական հեռավորությունը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն