Չինական մարսագնացը Մարսից նոր լուսանկարներ է ուղարկել

Այն ժամանակից, ինչ «Ժուժուն» մարսագնացը հայտնվել է Մարս մոլորակի վրա, այն ճամփորդել է դեպի հարավ` ուսումնասիրություններ կատարելու նպատակով։

Մարսագնացն իր նավիգացիոն և տեղագրական տեսախցիկներով (NaTeCam) ամեն օր նկարում էր ժայռեր, ավազաթմբեր և այլ օբյեկտներ: Մինչդեռ, այլ գործիքներ, ինչպիսիք են մարսագնացի ռադարը (RoPeR), մագնիտոմետրը (RoMAG) և մարսային կլիմայական կայանը (MCS) տվյալներ էին հավաքում մոլորակի մագնիսական դաշտի, նրա եղանակի և մակերեսի տակ թաքնված գաղտնիքների մասին:

Չինական մարսագնացի առաքելություն

«Ժուժուն»-ը կուսումնասիրի մոլորակի երկրաբանական կառուցվածքը, մակերեսային շերտի բնութագրերը և Մարսի ջրային սառույցի բաշխումը: Նա նաև կուսումնասիրի էլեկտրամագնիսական և գրավիտացիոն դաշտերի առանձնահատկությունները: Դա թույլ կտա իմանալ ավելին Մարսի կլիմայի և պատմության մասին ՝ հնարավոր այլմոլորակային կյանքերի հետքեր գտնելու և մոլորակի գաղութացման պիտանիությունը որոշելու համար:

 

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն