Չինական պատվաստանյութ ստանալուց հետո մահացել է Բերդի նախկին քաղաքապետը. մանրամասներ

«Փաստարկ» լրատվականին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ` Տավուշի մարզի Բերդ քաղաքի նախկին քաղաքապետ Անդրանիկ Շառյանը, ծնվ. 1963թ, մահացել է չինական պատվաստանյութ ստանալուց հետո։

Մեր աղբյուրների փոխանցմամբ` Շառյանը` սեպտեմբերի  23-ին ստացել է չինական պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը, որից 4 օր անց դիտվել է առողջական վիճակի կտրուկ վատացում։ Տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ կատարված COVID ՊՇՌ թեսթը եղել է դրական։

Շառյանն ունեցել է մի շարք ուղեկցող հիվանդություններ (շաքարային դիաբետ, սրտային խնդիրներ), որոնք, փաստորեն, պատվաստման ցուցում դնելիս հաշվի չեն առնվել։

Հիվանդանոցում Բերդի նախկին քաղաքապետի հարազատներին տեղեկացրել են, որ, պատվաստումից 4 օր անց և դրական ՊՇՌ թեստի արդյունքների պայմաններում, իրենց հարազատը մահացել է սրտամկանի ինֆարկտից։

Այստեղ տեղին է հիշել Անահիտ Ավանեսյանի  No 3491 — Լ հրաման, որում հստակ նշվում է, որ ԱրստրաԶենեկա պատվաստանյութի ներարկումից 4-28 օրվա ընթացքում կարող են զարգանալ, այդ թվում նաև, մահացու բարդություններ։

Նշենք, որ նախկին քաղաքապետի մահվան մասին հայտարարություն է տարածել նաև Պարույր Հայրիկյանը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն