Չինաստանի զինուժը պետք է դառնա ուժեղագույններից մեկը. նախագահ Սի Ցզինպինի հայտարարությունը ԱՄՆ-ն « ընդունել է ի գիտություն»

ԱՄՆ-ի վարչակազմը հստակ ձևակերպել է իր դիրքորոշումը Չինաստանի Կոմունիստական կուսակցության հանդեպ․ Վաշինգտոնում «ի գիտություն են ընդունել» Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի խոսքը՝ այդ կուսակցության հարյուրամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունում։ Այդ մասին հինգշաբթի տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը։


— Մենք իրազեկ ենք Սի Ցզինպինի հայտարարությանը և ընդունում ենքայն  որպես ի գիտություն, սակայն չենք մեկնաբանելու մանրամասները,- ասել է պետքարտուղարության մամուլի խոսնակը։ «Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը մի քանի ամիսների ընթացքում պարզաբանել է իր դիրքորոշումը Չինաստանի Կոմունիստական կուսակցության նկատմամբ, սակայն ես չունեմ նախագահ Սիի խոսքի վերաբերյալ ձեր հարցի կոնկրետ պատասխանը,- նշել է արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:
Ինչպես հինգշաբթի հայտարարել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղար և ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը՝ Չինաստանի զինուժը պետք է դառնա ուժեղագույններից մեկը՝ իր պետության շահերը պաշտպանելու համար։ Նա ընդգծել է, որ Պեկինն այլևս չի թողնի նսեմացնել իրեն և տիրապետել իր ճակատագրին։ Բացի այդ՝ ՉԺՀ նախագահի խոսքով՝ նա, ով փորձում է ստրկացնել կամ քամահրանքով վերաբերվել իև երկրին՝ «կկոտրի ի՛ր գլուխը»։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն