Չինաստանում տասնյակ պատոնյաներ պատիժ են կրել Delta շտամի բռնկման համար

Չինաստանի իշխանությունները պատժել են այն 47 պաշտոնյաներին, ովքեր չենք կարողացել հսկողություն սահմանել կորոնավիրուսի տարածման վրա, ինչը հանգեցրել է Delta շտամի բռնկմանը Չինաստանում։ Այդ մասին տեղեկացնում է СNN-ը։

Հայտնի է, որ պաշտոնյաները պատժվել են անփութության մեղադրանքով։ Մեղավորների մեջ են տեղի իշխանությունների ղեկավարներ, առողջապահության հանձնաժողովի անդամներ, հիվանդանոցի և օդանավակայանների անձնակազմի անդամներ։ Վիրուսի ընթացիկ բռնկումը հանգեցրել է բնակչության զանգվածային թեսթավորմանը և որոշ շրջանների փակմանը, ինչպես նաև ուղևորությունների սահմանափակմանը։ Delta շտամը տարածվել է արդեն երկրի 31 նահանգներում։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն