Հարյուրավոր աֆղանցի ուժայիններ հանձնվեցին Թալիբանին

 Հարյուրավոր աֆղանցի ուժայիններ հանձնվեցին Թալիբանին Քունդուզ քաղաքում։ Այդ մասին տեղեկացրել է քաղաքի կառավարող խորհրդի անդամ Ամրուդդին Վալին։ «Այսօր առավոտյան հարյուրավոր զինծառայողներ, ոստիկաններ և դիմադրության ուժերի անդամներ, որոնք գտնվում էին օդանավակայանում, իրենց ամբողջ տեխնիկայով հանձնվեցին թալիբներին», — մեջբերում է նրա խոսքերը  ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ՝ թալիբները հայտարարել էին երկրի վեց նահանգների վարչական կենտրոնների գրավման մասին:

Ըստ արևմտյան ԶԼՄ –ների՝ Քունդուզի փոխանցումը թալիբների վերահսկողությանը կարող է բեկումնային նշանակություն ունենալ երկրում իրավիճակի զարգացման համար:

Աֆղանստանում իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ -ի և ՆԱՏՕ -ի պետությունները սկսեցին զորքերը դուրս բերել հանրապետությունից մայիսի 1 –ին՝ 2020 թվականին Թալիբանի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև ստորագրված խաղաղության համաձայնագրի շրջանակներում:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն