COVID-ով վարակում` հետո ստուգու՞մ են. նախարարի 2127 — Ա հրամանը (04 հունիս 2021թ) (ՓԱՍՏԱԹՈՒՂԹ)

ՀՀ առողջապահության նախարարը 2021 թվականի հունիսի 4-ին ստորագրել է N2127 — Ա հրամանը`

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԵՏՊԱՏՎԱՍՏՈՒՄԱՅԻՆ ԱՆԲԱՐԵՀԱՋՈՂ ԴԵՊՔԵՐԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱԴ) ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊՈԼԻՄԵՐԱԶԱՅԻՆ ՇՂԹԱՅԱԿԱՆ ՌԵԱԿՑԻԱՅԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՊՇՌ) ՄԵԹՈԴՈՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ:

Տիկին նախարարը հրամայել է`

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումից հետո առաջացած հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի՝ (թրոմբոցիտոպենիա, արյան մակարդելիության խանգարումներ, արտահայտված հևոց, դժվարաշնչություն, ցավ կրծքավանդակի շրջանում, կոմատոզ վիճակ, վերջույթների այտուց, վերջույթների ցիանոզ, վերջույթների ցանավորում, ցավ հոդերում, այտուց հոդերում, գլխապտույտ, խոսակցության խանգարում, հեմոռագիկ վասկուլիտի նշաններ, արտահայտված տախիկարդիա, մարմնի թմրածություն, վերջույթների թուլություն, սուր շնչական ծանր վարակի ախտանշաններ՝ մկանացավ, հոդացավ, ընդհանուր թուլություն, ինչպես նաև պատվաստումից հետո 14 օրվա ընթացքում 3 օր և ավելի տևող ջերմության բարձրացում և այլն) կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ ՊՇՌ մեթոդով հետազոտությունների իրականացում:

Ընդ որում, նախարարությունն ապահովում է բժշկական հաստատություններում ՊՇՌ մեթոդով հետազոտության համար նմուշառումը և նմուշի տեղափոխումը «ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ:

Ստացվում է, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, բժշկական հաստատությունների ղեկավարներ ու բժշկական անձնակազմը հստակ գիտեն, որ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՌԱՋԱՆԱԼ ԱՅՆՊԻՍԻ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ՕՐԻՆԱԿ`

ԱՐՅԱՆ ՄԱԿԱՐԴԵԼԻՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ

ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ՀԵՎՈՑ, ԴԺՎԱՐԱՇՆՉՈՒԹՅՈՒՆ

ԿՈՄԱՏՈԶ ՎԻՃԱԿ

ՎԵՐՋՈՒՅԹՆԵՐԻ ՑԻԱՆՈԶ

ԽՈՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ

ՎԵՐՋՈՒՅԹՆԵՐԻ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆ և այլն։

Ավելին, նախարարության համար հույժ կարևոր է ստուգել, թե այս վիճակում հայտնված քանի՞ քաղաքացու մոտ են բարդությունները զարգացել վարակի հետևանքով։

Մնում է ենթադրել, որ COVID-ով նախ վարակում են, հետո ստուգում։

Իսկ թե ով է մտածելու մեր քաղաքացիներին այդ վիճակի չհասնելու համար, դժվար է պատասխանել։

Կարևորը` պատվաստվեք, ընկերներ, պատվաստվեք !!!

 

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն