Դա նույնն է, որ ասվի` արգելվում է աղբանոցում աղբ թափել. Գևորգ Գրիգորյան

Այսօր կառավարության նիստին, առողջապահության նախարարի պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ Հայաստան մուտք գործելու համար բավարար կլինի ունենալ պատվաստաման կանաչ անձնագիր, այդ դեպքում պարտադիր չի լինի հանձնել ՊՇՌ թեսթ։ Քաղաքացիներն այս հայտարարությունը գնահատեցին պատվաստումները պարտադիր դարձնելուն համարժեք։

Հիմա հայ զբոսաշրջիկները շտապում են երկրից դուրս գալ՝ մեկնել հանգստի։ Սակայն պարզվում է, որ վերադառնալիս պարտադիր է պատվաստված լինել կամ կրկնակի ՊՇՌ թեստավորում անցնել՝ գնալիս և վերադառնալիս՝ երկու թեստավորան համար էլ վճարում են քաղաքացիները (մեկ թեստավորման միջին արժեքը 10-15 հազար դրամ է)։

«Փաստարկ» լրատվականը թեմայի շուրջ զրուցել է բժիշկ, ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանի հետ, ով ասաց, որ մեր Սահմանադրությունը մեզ թույլ չի տալիս մարդու կամքին հակառակ որևէ բժշկական միջամտություն իրականացնել, բայց նաև չի արգելում, որպիսի ստեղծվեն պայմաններ, որ միջամտությունները դառնան պարտադիր․«Հիմա նախարարությունը փաստացի ստեղծում է պայմաններ, որ չպատվաստվածները չկարողանան երկիր մուտք գործել, թեև պետք է արձանագրենք, որ այլընտրանքը ամեն դեպքում տրված է։ Ես նման սահմանափակման իմաստը չեմ հասկանում։ Դա նույնն է, որ ասվի` արգելվում է աղբանոցում աղբ թափել: Մեր երկրում կորնավիրուսային վարակվածությունը և մահացությունն այնքան բարձր են, որ ստացվում է` կորոնավիրուսի ծաղկման կետում կորոնավիրուսով հիվանդի մուտքը սահմափակում են։ Կարծում եմ սա արհեստական բարդություն է առաջացնելու։

Թե ինչու մեր հասարակությունն, այնուամենայնիվ, չի վստահում պատվաստանյութերին` առողջապահության կազմակերպիչն ասաց, որ իշխանությունը ջանք ու եռանդ չի խնայում, որ մադիկ չվստահեն պատվաստանյութերին։ Օրինակ ամբողջ աշխարհը դեմ է Astra Zeneka-ի կիրառությանը, երկրները հրաժարվում են դրա օգտագործումից , սակայն մեր իշխանությունները հնարավորություն չեն տալիս քաղաքացիներին ընտել, թե որ պատվաստանյութով պատվաստվեն։ Ներկրում են չինական պատվաստանյութ, ԱԺ-ում նախագահի և փոխնախագահի մակարդակով ծաղրում են չինական պատվաստանյութը և այն։ Ըստ բժշկի` չվստահելու միակ պատասխանատուն այս իշխանություններն են, ուստի հորդորեց բնակչությանը մի փոքր էլ սպասել և այս իշխանությունն այլևս գոյություն չի ունենա։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն