Դատախազությունը պետք է դիմի ԱԺ, հաղթահարի 2 ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիությունը. սահմանադրագետ

Այսօր 8-րդ գումարման Ազգային Ժողովի անդրանիկ նիստն է: Ականհայտ է, որ խորհրդարանական ուժերն աշխատելու են ընդդեմ իրար և ոչ թե հանուն ՀՀ֊ի, հանուն նրանց` ովքեր իրենց մանդատ են տվել։ Բացասական տրամադրություններ, վիրավորանքներ և սա դեռ սկիզբ է` առաջին աշխատանքային համատեղ առօրյան։

Թվարկել, թե ով, ում ինչ է ասում, ինչպես է վիրավորում, ում ինտելեկտն ինչպես է թույլ տալիս վիրավորել կամ վիրավորվել, կարիք չկա։ Դրանք կրկնելը, ցուցադրելը նշանակում է հաշտ լինել այդ ամենի հետ։ Բայց այսօր գոծող իշխանությունը, ի դեմս ՔՊ խմբակցության, մի «աննախադեպ» ձեռքբերում էլ ունեցավ: Իրենց ժողովրդավարության սիմվոլ համարող իշխանության օրոք ՀՀ ԱԺ երկու ընդդիմադիր պատգամավոր չեն կարողանում մասնակցել ԱԺ նիստին, չեն կարողանում քվեարկել, ընտրել ու ընտրվել, որովհետև կալանավորված են այս իշխանությունների կողմից, առանց հաղթահարելու նրանց պատգամավորական անձեռնմխելիությունը:

Ըստ սահմանադրագետ Վարդան Այվազյանի` դատախազությունը պետք է դիմի ԱԺ, հաղթահարի 2 ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիությունն, ապա նոր գնա խորհրդարան, սակայն դա չարվեց և կրկին ոտնահարվեց մայր օրենքը։ Իսկ դրան համապատասխան, անձեռնմխելիություն ստացած պատգամավորները, պետք է անհապաղ ազատ արձակվեին։

Կառավարությունը, որ հաշվետու է ԱԺ-ին, խոչնդոտում է պատգամավորների օրինական իրավունքների իրացմանը: Միջազգային հանրությունը դեռ պատրաստվում է անհանգստանալ: Կառավարության այս վարքը կարծես ամբողջացնում է միջազգային հանրության պահվածքը` Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններրի վերբերյալ։

Երբ ՀՀ իշխանությունն է ոտնահարում իր քաղաքացու իրավունքը, ի՞նչ կարելի ակնկալել թշնամուց։ Վերջին 2 շաբաթների ընթացքում իշխանությունը մի քանի անգամ խախտեց իր քաղաքացիների իրավունքները` ապօրինի կանգեցրեց և խուզարկեց մեքենաներ, ապօրինի ձեռք բերված ապացույցների հիմնան վրա քրեական գործեր հարուցեց, ԱԺ-ում հայհոյանքը քրեականացնող, միջազգային իրավունքին հակասող նոր օրինագիծ ընդունեց, հիմա էլ ապօրինի շարունակում է կալանքի տակ պահել ԱԺ 2 ընդդիմադիր պատգամավորի` Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն