Դեսպան Ճաղարյան. Իրանը Ռուսաստանին 500 միլիոն դոլարի պարտքը չի տա

Իրանի իշխանությունները Ռուսաստանին 500 մլն դոլարի պարտք չեն վճարի, որը Ռուսաստանից ստացել են «Բուշեր-2» ատոմակայանի կառուցման համար: Այս մասին ասել է Իսլամական Հանրապետությունում Ռուսաստանի դեսպան Լևան Ճաղարյանը:

Թեհրանը հաստատում է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Իրանի միջոցներն արգելափակվել են Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի բանկերում: Այնուամենայնիվ, չնայած այս խնդիրներին՝ ատոմակայանի անձնակազմը նորմալ աշխատում է:

«Ցավոք, դեռ չի հաջողվել կարգավորել Բուշերի ատոմակայանի իրանական պարտքի հարցը»,- ասել է Ճաղարյանը։

2014-ի նոյեմբերին Ռուսաստանը և Իրանը պայմանագիր են կնքել Բուշերի ատոմակայանի երկրորդ և երրորդ էներգաբլոկների կառուցման մասին։

Ատոմակայանի առաջին բլոկը, որի շինարարությունն ավարտվել է Ռուսաստանի մասնակցությամբ, 2011 թվականի սեպտեմբերին միացվեց Իրանի ազգային էներգահամակարգին: «Բուշեր-2» ատոմակայանի կառուցման համար Թեհրանը Մոսկվային պարտք է 500 մլն դոլար։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն