Die Welt․ Մայիսի 9-ի հաղթանակի շքերթը Արևմուտքին ուղղված քաղաքական ուղերձ էր

 

Die Welt գերմանական հրատարակության լրագրող Քրիստոֆ Վանները կիսում է իր տպավորությունները` Մոսկվայում մայիսի 9-ին կայացած Հաղթանակի շքերթի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ ռազմական շքերթում դրսևորվել է ռուսական բանակի ողջ հզորությունը։

— Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքական ամենամեծ հաղթաթուղթը ամուր բանակն է,- հայտարարել է Վանները։

Իսկ Die Welt գերմանական հրատարակության մեկնաբան Վանների գործընկերոջ խոսքով՝ Մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն արտաքին քաղաքական ուղերձ էր՝ ուղղված Արևմուտքի երկրներին։

Ավելի վաղ՝ Twitter սոցիալական ցանցում տարածվել է կարծիք, թե ռուսական Սու-57 կործանիչները ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի արժանի հակառակորդն են։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն