Իսրայելը կշարունակի հարձակումները Գազայի հատվածում

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը հրաման է արձակել շարունակել հարձակումները Գազայի հատվածում տեղաբաշխված պաղեստինցի գրոհայինների դեմ։

 

Համապատասխան հայտարարությունը նա արել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և անվտանգության ծառայության ուժերի կողմից իրավիճակի գնահատման վերջնարդյունքում։ Այդ նպատակով զորակոչվել է պահեստայինների 8 վաշտ։ Խորհրդակցությանը ներկայացել են Իսրայելի բոլոր ուժայինները՝ Ավիվ Կոխավին, Նադավ Արգաանը, Թոբի Շաբթայը, Մեիր Բեն Շաբաթը, Ամիր Օհանը և այլոք։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն