Դիլիջանի համայնքապետարանը փող չունի, բնակիչները՝ համբերություն. Vesti.am

Դիլիջան քաղաքի Մոլդովական 12 հասցեում նախորդ տարվա սեպտեմբերից կոյուղու խնդիր կա՝ ահազանգում են բնակիչները։  Շենքը բազմաբնակարան է։ Մեզ դիմած բնակիչն ասաց, որ շենքում հիմնականում տարեց մարդիկ են ապրում և չեն կարողանում ամեն օր գնալ քաղաքապետարան։ Խնդրով ուր ասես դիմել են, բայց գարշահոտությունն իրենց անբաժան ընկերն է։ Նկուղ չեն մտնում, սեփական իրերը չեն վերցնում, իսկ համաայնքապետարանից ասում են, որ բյուջե չկա։ Հարցնում են՝ «Ո՞ւր է գնում Դիլիջանի բյուջեն, որ մի տրուբա չեն փոխում, մաքրեն, մեզ ազատեն այս գարշահոտությունից»։

Դիլիջանի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի օգնական Նելի Ամիրյանը Vesti.am-ի հետ զրույցում ասաց. «Միչև մարտ ամիսը չգիտեմ ում են դիմել՝ ո՛չ ես, ոչ էլ համայնքապետ Սարգսյանը պատասխանատու չենք նախկինում եղածի համար։ Դավիթ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ ստացել ենք երկու գրավոր դիմում՝ մեկին պատասխանել ենք, որ ավագանի չունենք, բյուջեն չենք կարող հատկացնել, իսկ մյուսին էլ պատասխանել ենք, որ հատուկ տեխնիկայով մաքրման աշխատանքներ են իրականացվել, սակայն հիմնանորոգման համար բյուջե կրկին չկա։ Հիմնանորոգման համար մեծ գումար է անհրաժեշտ։ Հիմա մենք ավագանի չունենք, բյուջեում փոփոխություններ չենք կարող անել։ Կոյուղին պետք է հիմնանորոգվի կա՛մ բարերարների օգնությամբ, կա՛մ էլ անձանական միջոցներով»։

Հարցին, թե ում անձանական միջոցներով է վերանորոգվելու, օգնականն ասաց, որ համայնքի ղեկավարի՝ նման նախադեպեր էլի են եղել։  Նելի Արամյանն ավելացրեց, որ նախահաշիվ դեռ չի կազմվել, որ հասկանան, թե որքան գումարի մասին է խոսքը: Դեռ ուսումնասիրություններ են արվում։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն