Դոն Պիպոն սպանությունները չի ներել և անհետևանք չի թողնելու (տեսանյութեր)

Մի քանի օրում ՀՀ-ում մեկը մյուսին հաջորդելով սպանություններ են տեղի ոււնենում: Դրանցից հատկապես ուշագրավ էր քրեական հեղինակություն Դոն Պիպոյի եղբոր սպանությունը: Դեպքը տեղի ունեցել մայիսի 31-ին: ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից հայտնել են` մայիսի 31-ին, ժամը 18։00-ին ահազանգ են ստացել, որ Զվարթնոց թաղամասի կամրջի տակ կրակել են մի ավտոմեքենայի ուղղությամբ: Գործի է դրվել հրազեն՝ սպնվածի ուղղությամբ կրակել էին մինչ վերջին փամփուշտը:
Դեպքից ավելի վաղ՝ մայիսի 5-ին, Էջմիածնում կրկին կրակոցներ էին հնչել՝ այս անգամ սպանվածը նույն քրեական հեղինակության թիկնապահն էր՝ 29-ամյա Ռազմիկ Սողոյանը: Իրավապահները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 30-ից ավել պարկուճներ:
Երկու դեպքում էլ սպանության ձեռագիրը նույնն է՝ հրազեն, որը կրակում է միչև վերջին պարկուճը: Ասում են` Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, այս սպանությունները չի ներել և անհետևանք չի թողնելու:

Այս ամենից մի քանի օր էլ չանցած Երևանի Աբովյան փողոցում ևս սպանություն տեղի ունեցավ: Այս անգամ սպանվածը քրեական հեղինակություն Քյավառցի Ռոֆոյի՝ Ռաֆայել Մարդոյանի թիկնապահն էր՝ Հովոն: Տղամարդուն սպանել էին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ:

Հանցագործի թիրախը եղել է հենց ինքը՝ Ռաֆայել Մարդոյանը, ում դեմ մահափորձեր հաճախ են տեղի ունենում: Ըստ «Փաստարկ» լրատվականի տեղեկությունների դեպքի ժամանակ Ռաֆայել Մարդոյանը եղել է «Գրանդ հոթել Երևան» հույրանոցում, որը գտնվում է «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ։ Վերջս, դեպքից անմիջապես հետո, տարվել ոստիկանության բաժին:

Քյավառցի Ռաֆոյի դեմ մահափորձ է տեղի ունեցել նաև 2018թվականին ԱՄՆ-ում՝  հանցագործը բազմաթիվ կրակոցներ էր արձակել Մարդոյանի կրծքավանդակի ուղղությամբ: Վերջինիս ծանր վիճակում տեղափոխել էին Բևերլի Հիլզի հիվանդանոցներից մեկը, բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը: Մեկ այլ մահափորձ էլ տեղի էր ունեցել Մոսկվայում, ևս 3 մահափորձ` Հայաստանում:

«Փաստարկ» լրատվականի տեղեկություններով Քյավառցի Ռաֆոյի դեմ երկրորդ մահափորձից հետո, նրա և մի շարք այլ քրեական հեղինակությունների մուտքը ՀՀ արգելված է եղել՝ երկրի ներսում վենդետաներ և սպանություններ թույլ չտալու համար: Նրանց մուտքի արգելքը հանվել է 2018թվականի թավշա հեղափոխություից հետո:

Սպանությունների շղթան, ըստ շրջանառվող լուրերի, փոխկապակցված է: Խնդիրը երկու քրեական հեղինակությունների տարաձայնություներն են:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն