Ձկնորսները փակել են Երևան-Սևան միջպետական ճանապարհը. տեսանյութ

Ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիները փակել են Երևան — Սևան միջպետական ճանապարհը։ Պատճառը` ձկնորսության արգելքն է։ Նրանց հետ հանդիպման է եկել Գեղարքունիքի մարզպետը, ում հետ հանդիպումն այդքան էլ հարթ չի ընթացել։

«Ինչ եք անելու երեք օր հետո»,- ձկնորսներին հարց ուղղեկց լրագրողը։

«Եթե հարցին լուծում չեղավ, նույնն ենք անելու», — հնչեց պատասխանը,- «Իրենք իրենց հրամանը թող ճղեն, քցեն։ Թող թալանչիներին բռնեն, ծովից ձուկ ենք բռնում, ինչ են ուզում։ Շաբաթը մեկ մարզպետ են փոխում, նախարար են փոխում, սրանք էլ` հրաման են փոխում»,- բողոքում էին ձկնորսները։

Տեղում էր Գեղարքունիքի մարզպետը, ով լրագրողների հետ զրույցում ասաց, որ երկու օր ձկնորսները կկարողանան իրենց գործով զբաղվել, որի ընթացքում Կառավարության կողմից կորոշվի, թե ինչ է լինելու հետո։

Մարզպետի այցից հետո ձկնորսները նշեցին, որ իրենց պահանջը բավարարված չէ։

Մանրամասները` տեսանյութում.

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն