ԵԽԽՎ-ն արգելում է պատվաստումների պարտադրանքը և մարդկանց տարանջատումը` պատվաստվածների ու չպատվաստվածների

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վերհաժողովում (ԵԽԽՎ) 2021 թվականի հունվարի 17-ին ընդունվել է 2361 բանաձևը։

Աշխարհը ողողած կորոնավիրուսային համավարակի, դրա դեմ կիրառվող բազում պատվաստանյութերի և աշխարհի բնակչության կողմից բոյկոտի ֆոնին`  կարևոր է լինել իրավագիտակից և ուսումնասիրել հատկապես միջազգային փաստաթղթերը։

Այս առումով առավել հետաքրքրական է 2361 բանաևի 7.3 կետը, որտեղ նշվում է, որ պատվաստանյութերի կիրառման բարձրացման նպատակով անհրաժեշտ քայլերն են.

7.3.1 ապահովել քաղաքացիների տեղեկացվածությունն այն մասին, որ ՊԱՏՎԱՍՏՈՒՄԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ, և որ ՈՉ ՈՔԻ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՊԱՐՏԱԴՐԵԼ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ` քաղաքական, սոցիալական կամ այլ ճնշումների միջոցով, եթե քաղաքացին չի ցանկանում պավաստվել,

7.3.2 ապահովել, որ ոչ ոք ՉԵՆԹԱՐԿՎԻ ԽՏՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ` պատվաստված չլինելու պատճառով ՝ հնարավոր առողջության ռիսկերի կամ ցանկության բացակայության պատճառով,

7.3.3կանխավ ձեռնարկել արդյունավետ միջոցներ Covid-19 պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվությունը և կասկածները կանխելու համար

7.3.4 տարածել թափանցիկ տեղեկատվություն` պատվաստանյութերի անվտանգության և հնարավոր կողմնակի ազդեցությունների վերաբերյալ` աշխատելով սոցիալական ցանցերի հարթակների հետ և կանխելով ապատեղեկատվության տարածումը։

Անչափ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը ԿՈՂՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ այս փաստաթղթին։

Հայաստանից կողմ է քվեարկել «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։

 

Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է և ստիպված է ենթարկվել ԵԽԽՎ միջազգային այս փաստաթղթին և չպարտադրել COVID-19-ի դեմ որևէ պատվաստում։ Ավելին` չի կարող ցուցաբերել խտրական վերաբերմունք և մարդկանց բաժանել պատվաստվածների ու չպատվաստվածների։

 

Փաստաթղթին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հղումով։

https://pace.coe.int/en/files/29004/html

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն