ԵՄ-ն արգելել է եվրոյի վաճառքն ու մատակարարումը Ռուսաստան

Եվրամիությունն արգելել է եվրո թղթադրամների վաճառքը, առաքումը, փոխանցումը կամ արտահանումը Ռուսաստան։ Այս մասին ասվում է ԵՄ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Արգելվում է եվրոյով արտահայտված թղթադրամների վաճառքը, մատակարարումը, փոխանցումը կամ արտահանումը Ռուսաստանի Դաշնություն կամ Ռուսաստանի ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի, կազմակերպության կամ մարմնի, ներառյալ կառավարությանը և Ռուսաստանի Կենտրոնական բանկին, կամ Ռուսաստանում օգտագործելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Արգելքը չի տարածվում Ռուսաստան մեկնող քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների վրա անձնական օգտագործման նպատակով։ Սա ներառում է նաև Ռուսաստանում դիվանագիտական ​​ներկայացուցչությունների, հյուպատոսությունների կամ միջազգային կազմակերպությունների պաշտոնական նպատակները, ովքեր ունեն անձեռնմխելիություն՝ համաձայն միջազգային իրավունքի։

Ավելի վաղ ԵՄ-ն հավանություն էր տվել SWIFT-ից ռուսական յոթ բանկերի անջատմանը։

Հայտնի է դարձել նաև, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկն արգելել է բանկերին Ռուսաստանից արտասահման դրամական փոխանցումներ կատարել օտարերկրացիներին (ոչ ռեզիդենտներին), ովքեր Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են հայտարարել։ Արգելքը գործում է 2022 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 31-ը և տարածվում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց վրա։ Բոլոր օտարերկրացիները (ոչ միայն պատժամիջոցներ սահմանած երկրների քաղաքացիները) ունեն միջսահմանային փոխանցումների սահմանափակում մինչև ամսական $5000։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն