Երբ Ադրբեջանը ռմբակոծեց Ստեփանակերտի ծննդատունը, ոչ միայն չընկավ պատժամիջոցների տակ, այլև արևմուտքը քար լռություն էր պահպանում։ Հիշու՞մ եք, թե ինչպես էին ադրբեջանցի զինվորները ողջ-ողջ գլխատում հայ խաղաղ բնակիչներին՝ կրկին ԱՄՆ-ն և Արևմուտքը լուռ էին: Իսկ հիմա, երբ Զելենսկին հանցագործություն է կատարում սեփական ժողովրդի հանդեպ, երբ մի հսկա պետություն տանում է արկածախնդրության՝ ԱՄՆ-ն և ողջ արևմուտքը պատժամիջոցներ են կիրառում ՌԴ-ի նկատմամբ: Ահա այսպիսի երկակի քաղաքականություն, երբ գեղեցիկ, ազգափրկիչ փաթեթավորմամբ սեփական շահն են առաջ տանում` իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ԱՆ դատահոգեբուժական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը։