Եմենում հրթիռակոծության հետևանքով զոհվել է 2 երեխա

Հուսիթները բալիստիկ հրթիռներ են արձակել Եմենի կենտրոնական մասում գտնվող

Մահարիբ նահանգի ուղղությամբ

Ինչպես հայտնում է SABA գործակալությունը, իրանամետ «Անսարուլլահ» (Հուսիթ) շարժման ապստամբները բալիստիկ հրթիռներ են արձակել նահանգի հյուսիսում գտնվող Ար Ռավդա գյուղի ուղղությամբ: Տուժածների թվում կա չորս կին և հինգ երեխա: Վնասվել է առնվազն 12 բնակելի շենք:

Անսարուլլա ապստամբները միջադեպի վերաբերյալ դեռ որևէ հայտարարություն չեն տարածել։

Եմենի տեղեկատվության նախարար Մումար ալ-Իրիանին ավելի վաղ հայտնել էր, որ իրանական արտադրության հինգ բալիստիկ հրթիռ է արձակվել Ար Ռավդայի ուղղությամբ:

Մի քանի օր առաջ Եմենի կառավարությունը հաղորդեց, որ Իրանի աջակցությամբ գործող «Անսարուլլահ» շարժման ապստամբները Եմենում հակամարտության սկզբից [2014 թվականից] ավելի քան 300 հրթիռային հարված են հասցրել Մահարիբ նահանգին:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն