Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել հերթական քննարկումը` ուղղված ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններում մի շարք գործընթացների իրականացմանն ու կազմակերպմանը: Քննարկվել է երեխայի բժշկական քարտի թվայնացման աշխատանքների նպատակահարմարությունը:
Քննարկմանը ներկա պոլիկլինիկական ծառայության ղեկավարները անդրադարձել են երեխայի բժշկական քարտի լրացման և տրման վերաբերյալ ընթացիկ խնդիրներին, ներկայացրել լուծման տարբերակներ:
