Ռուբեն Ռուբինյանը ցավակցել է Թուրքիայում զոհերի «առիթով»

Օգոստոսի 20-ին Թուրքիայի Մարդին նահանգի Դերիք շրջանում  տեղի ունեցած խոշոր ավտովթարի արդյունքում մահացել է 16 մարդ, վնասվածք է ստացել` 29-ը, որից 8-ի վիճակը գնահատվում է ծանր։ Բեռնատարը մխրճվել էր մարդկանց ամբոխի մեջ։

Նույն օրն ավելի վաղ Թուրքիայի մեկ այլ նահանգում նույնպես խոշոր ավտովթար էր տեղի ունեցել, որը նույնպես ավարտվել էր զոհերով և վիրավորներով։

Возможно, это изображение 13 человек, люди сидят, люди стоят и на открытом воздухе

Ժամեր անց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն իր թվիթերում գրում է.

«Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում #Գազիանթեփում և #Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։

Հիշեցնենք, որ Սուրմալու տոնավաճառի պայթյունից հետո ՀՀ իշխանությունների և բարձրաստիճան որևէ պաշտոնյայի կողմից այդպես էլ չհնչեց պաշտոնական հասկանալի ցավակցություն` ուղղված հայ ազգին, իսկ հրճվանքի մեջ հայտնված ադրբեջանական ինտերնետ տիրույթը ողողված էր  ուրախությամբ, ծաղրով և անեծքներով հայ ազգի հասցեին։ Սակայն դա կարծես թե չէր հուզում ներկա թրքասեր, թրքացավ և թուրքերի հետ խաղաղություն քարոզող իշխանություններին։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն