ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՀԱՏՈՒԿ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

16.02.2022թ-ին Երևանի Գայի պողոտա 2 շենք 136 հասցեում բացվել է «ՀԱՏՈՒԿ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ» մասնաճյուղ:

Գործակալությունն իր հաճախորդներին առաջարկում է հետևյալ Ծառայությունները:

ՌԴ ողջ տարածքում ՝
— Իրավական պաշտպանություն ՝ քրեական, քաղաքացիական, վարչական և արբիտրաժային գործերով:

— Առավել ծանր, ծանր, միջին, կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների պրոֆեսիոնալ և անկախ հետաքննությունների անցկացում

— Անձանց և գույքի՝ փոխադրամիջոցների օպերատիվ որոնողական աշխատանքներ և մասնավոր խուզարկուական գործունեություն:

— Քաղաքացիաիրավական գործարքների, հատուկ միջոցառումների օպերատիվ ուղեկցում, անվտանգության ապահովում

— Աղմկահարույց գործերի լայն լուսաբանում ՌԴ-ում և Ֆրանսիայի Հանրապետությունում հրատարակվող միջպետական «Համաշխարհային Համագործակցություն» ամսագրում, ինչպես նաև գործակալության գործընկերներ «Քրեական Ռուսաստան» կայքում, «Զրուցակից» թերթում և Ուկրաինական «Կոնտրաստ» թերթում:

Գործակալությունում  որպես նրա ներքին ստորաբաժանում, գործում է Սննդամթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների և կենսատեխնոլոգիական մշակումների փորձաքննության, որակի վերահսկողության գիտահետազոտական ինստիտուտ, որն ի զորու է կատարել ցանկացած բարդության փորձաքննություն:

Գործակալության մասնաճյուղի բացումը Հայաստանում հնարավորություն կտա մեր քաղաքացիներին և ՌԴ-ում գտնվող նրանց հարազատներին օգտվել առաջարկվող ծառայություններից արդեն Հայաստանից, գտնել ՀՀ-ից ապօրինի կերպով ՌԴ արտահանված իրենց փոխադրամիջոցները, գտնել կորած հարազատներին, կազմակերպել նրանց իրավական պաշտպանությունը, ՌԴ-ում գործարքներ կնքելիս ունենալ որակյալ փաստաբանների աջակցություն, անհրաժեշտության դեպքում գործակալության միջոցով ապահովել դրանց և մասնակիցների անվտանգությունը:

Նշենք նաև, որ գործակալությունն ունի գործընկերներ Եվրոմիության ողջ տարածքում:

Գործակալության Գլխավոր Տնօրեն Դմիտրի Դարմեդոխինի հրամանով (նստավայրը` ՌԴ, Կրասնոդար քաղաք), «ՀԱՏՈՒԿ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ» Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն է նշանակվել Իրավապաշտպան Արտակ Գալստյանը:

Հասցե: ք.Երևան, Գայի պողոտա 2 շենք, 136 տարածք
Հեռախոս: +374 98 67 02 02
Էլ. Հասցե: adonai18@mail.ru

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն