Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում 72-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից

Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում, գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել: 72-ամյա պացիենտներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջն ու հավելում, որ տղամարդը ստացիոնարում բուժման ընթացքում հրաժարվել է բժշկական օգնությունից: Հոգեբանի հետ բազմաթիվ զրույցներից հետո վերջինս նույնպես չի փոխել իր կարծիքը և դարձյալ հրաժարվել է բուժումից: Լուսադեմին գտել են նրա դին:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն