Երևանում կստեղծվի նոր մեծածախ լոգիստիկ կենտրոն

Շուտով կվերսկսվեն Երևան — Նուր Սուլթան — Երևան չվերթները։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի պարտականությունները կատարող Վահան Քերոբյանը երկուշաբթի ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլաթ Իմանբաևին։ Այդ մասին ծանուցում է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

 

Իմանբաևը տեղեկացրել է, որ Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկարատև խորհրդակցություններից հետո համաձայնություն է ձեռք բերվել Երևան — Նուր Սուլթան — Երևան չվերթի թռիչքների վերսկսման շուրջ՝ հավելելով, որ այդ համատեքստում դիտարկվում է Հայաստանում մեծածախ լոգիստիկ կենտրոնի ստեղծումը։

Հայ և ղազախ գործընկերները դիտարկել են 2 պետությունների՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջատար ընկերությունների համագործակցությունը, ինչպես նաև դրանց փոխգործակցության ընդլայնումը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն