Երկիրը վերածվում է Մարսի (նկարներ տիեզերքից)

Ներկա պահին  Միջազգային Տիեզերական կայանը պտտվում է Երկիր մոլորակի շուրջ, սակայն այնտեղից կատարված նկարները հիշեցնում են Մարս մոլորակը։
Եվրոպական տիեզերական գործակալությունից Թոմաս Պեսկեն իր Twitter-յան էջում կիսվել է Երկիր մոլորակի մակերևույթի նկարներով։ Նկարներում երևում է «Սահարայի Աչքը» — զարմանահրաշ երկրաբանական կազմավորում, որը գտնվում է արևմտյան Աֆրիկայում։
Կարմրա-նարնջագույն լանդշաֆտը, որի կենտրոնում գտնվում է խորը փոսությունը, սարսափելիորեն հիշեցնում է Կարմիր մոլորակի մակերեսը:
«Այս պատկերը դիտելիս` ես մտածեցի, թե գտնվում եմ Մարսի ուղեծրում: Ոչ մի ամպ չէր երեւում, կարմիր և օխրա գույները ձգվում էին դեպի հորիզոն », — ասել է նկարների հեղինակը:
                   
Մի ժամանակ գիտնականները կարծում էին, թե «Սահարայի Աչքը» ձևավորվել է մետեորիտի անկման հետևանքով։ Սակայն հետագայում նրանք եկան այն եզրակացության, որ կլոր գոյացությունը, որն աչք է հիշեցնում, առաջացել է բնության սովորական գործընթացի` էռոզիայի արդյունքում։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն