Կորացած մեջքեր, խոնարհված աչքեր, եռագույնի բացակայություն. ՀՀ ՊՆ և ՌԴ ՊՆ ղեկավարների հանդիպումը (նկարներ)

Մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում իրականացվող խաղաղապահ առաքելության ընթացքը, Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։

Նշենք, որ ՌԴ ՊՆ բոլոր ներկայացուցիչները հանդիսանում են բազմափորձ զինվորականներ։ Ըստ կանոնակարգի պահանջների` նրանց հագուստին փակցված է ՌԴ պետական դրոշը։

ՀՀ Պաշտպանության նախարարի ժ/պ-ն չի հանդիսանում զինծառայող և հանդիպմանը ներկայացել է կոստյումով։ Պետական դրոշի առկայությունը նրա հագուստին պարտադիր չէ։ Հանդիպմանը մասնակցող մյուս 4 պաշտոնյաները զինվորականներ են, բայց միայն մեկ անձի զինվորական հագուստի վրա է փակցված ՀՀ պետական դրոշը։ Նմանատիպ բարձր հանդիպումների ընթացքում ինչպես ձիգ կեցվածքը, պատշաճ հարդարված արտաքինը, պատշաճ հագուկապը, այնպես էլ պետական դրոշի առկայությունը տվյալ երկրի ներկայացուցչի զինվորական հագուստին պարտադիր է` եթե իհարկե հերթական գաղտնի որոշմամբ կանոնագրքերում փոփոխություններ չեն մտցվել։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն