Ես արգելում եմ իմ աշխատակիցներին ենթարկվել ոչ իրավաչափ իրավական ակտին. փաստաբան

Կոնտրա լեգեմ փաստաբանական ընկերության տնօրեն, փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է.

Առնավազն տարօրինակ է քաղաքացուց պահանջել կատարել մի գործողություն, որը չունի երաշխավորված արդյունք: Այս պահանջը հակասում է աշխատանքային օրենսդրությանը, խախտում աշխատողի սահմանադրական և ընթացիկ օրենսդրական իրավունքները: Ես հանդիսանում եմ 6 աշխատակիցների գործատու և արգելում եմ նրանց ենթարկվել ոչ իրավաչափ իրավական ակտին, չեմ պարտադրելու ներկայացնեն ՊՇՌ թեստ, իսկ իրավական ներգործության ենթարկվելու պարագայում պաշտպանելու եմ նրանց իրավունքները դատարանում` իմ հաշվին: Եթե պետությունը մտահոգ է հասարակության առողջությունով, պետք է անձամբ՝ պտբյուջեի հաշվին իրականացնի թեստավորումը կամ պատվաստումը:

Գրառմանը կից փաստաբանը տեղադրել է երկու օր առաջ ՀՀ ԱԺ Իրավական հարցերի հանձնաժողովում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կատարած այն հայտարարությունը, որում Ավանեսյանն ասում է, որ  «Պատվաստումը չի բացառում վարակման փաստը»։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն