Ես չեմ խոստացել, որ թուրքական ապրանքների վաճառքը կարգելվի. էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար

«Մենք կիսում ենք այն մտահոգությունը, որ չնայած թուրքական ապրանքների ներմուծման արգելքին, դրանք այնուամենայնիվ ներմուծվում են: Սա շուկայում անհավասար մրցակցության պատճառ է դառնում»,- մայիսի 6-ին «Ազատություն» ռադիոկայանի եթերում, «ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարի ընթացքում ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի աթոռը զբաղեցնող Վահան Քերոբյանը:

— Ես չեմ խոստացել, որ թուրքական ապրանքների վաճառքը կարգելվի, այդ հնարավորությունը միայն քննարկվում է,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ վերջերս մեծ աղմուկ բարձրացրեց Մեղրիի մաքսային անցակետի փակումը ՊԵԿ աշխատակից« նակոլկա Շուշոյի» որոշմամբ։ Իսկ իշխանությունը պահող ուժի տարբեր ներկայացուցիչներ պարբերաբար թրքասիրություն են քարոզում և ցանկանում են բացել հայ-թուրքական սահմանը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն