Ես նոր իջա Սեւ լճի տարածքից, ադրբեջանցիները դեռ հետ չեն քաշվել. Մելիքսեթ Պողոսյան. armtimes

«Ես նոր իջա Սեւ լճի տարածքից, ադրբեջանցիները դեռ հետ չեն քաշվել իրենց դիրքերը, սպասում են իրենց վերադասի հրահանգին: Բանակցություններն ընթացքում են, ԱԱԾ շտաբի պետն այնտեղ է: Իրենք մի հատ քարտեզ են վերցրել, դրանով ուզում են ապացուցել, որ դա իրենց տարածքն է, բայց մերն է, էլի, իրոք մերն է։ Հիմա խնդիրն այն է, որ բանակցության փուլում ապացուցենք՝ դա ոչ թե իրենցն է, այլ մերը: Տարբեր հատվածներում տարբեր չափի են առաջ անցել՝ 1.8 կիլոմետրից 2 կիլոմետր: Վաշտեր են, դասակներ՝ տարբեր ուղղություններով տարբեր քանակի: Այնպես էլ չի, որ շատ են», — այս մասին armtimes.com— ի հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն