ՏԵՍԱՆՅՈՒԹ 21+. ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է երեկ Կազանի դպրոցում սպանդ կազմակերպած անձի մոտ գլխուղեղի հիվանդության մասին։

Իլնազ Գալյավիեվին, ով անցյալ օրը Կազանի դպրոցում հրաձգություն էր կազմակերպել, 2020 թվականին դրվել էր ախտորոշում, որը փաստում է նրա մոտ գլխուղեղի հիվանդության մասին։ Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն։

Հետաքննության տվյալներով Իլնազ Գալյավիեվը հոգեբույժի և նարկոլոգի (թմրաբան) մոտ գրանցված չի եղել։ Սակայն, ինչպես պարզվեց, նա հաճախ էր դիմում բժշկի` ուժեղ գլխացավերով պայմանավորված։ Հարազատները վերջին տարվա ընթացքում նկատել են տղայի վարքում ագրեսիվություն։

Մանրամասները` տեսանյութում.

Քննությունը շարունակվում է։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն