FDA-ը վերանայում է Pfizer-ի կիրառման հարցը` միոկարդիտի և պերիկարդիտի պատճառով

2020 թվականի դեկտեմբերի 11-ին ԱՄՆ-ի Պարենի և դեղամիջոցների գործակալությունը(FDA) տվեց Pfizer-BioNTech COVID-19 պատվաստանյութի առաջին արտակարգ օգտագործման թույլտվությունը (EUA)  ՝ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման համար (COVID-19) 16 տարեկանից բարձր անձանց մոտ:

2021 թվականի մայիսի 10-ին FDA-ն ընդլայնեց Pfizer-BioNTech COVID-19 պատվաստանյութի արտակարգ իրավիճակներում օգտագործման թույլտվությունը ՝ ներառելով 12-ից 15 տարեկան դեռահասներին:

2021 թվականի հունիսի 25 -ին FDA-ը վերանայեց հիվանդի և մատակարարի տեղեկագրերը ՝ պատվաստումներից հետո միոկարդիտի (սրտամկանի բորբոքում) և պերիկարդիտի (սիրտը շրջապատող թաղանթի բորբոքում) առաջարկվող ռիսկերի վերաբերյալ:

Չնայած միոկարդիտի և պերիկարդիտի գրանցված բազմաթիվ դեպքերի` Pfizer-BioNTech COVID-19 պատվաստանյութը ԱՄՆ-ում կիրառվում է 12 տարեկանից սկսած։

Կողմնակի ազդեցությունները.

Առավել հաճախ հաղորդվող կողմնակի ազդեցություններն են (սովորաբար տևում են մի քանի օր) ցավը ներարկման տեղում, հոգնածությունը, գլխացավը, մկանային ցավը, դողը, հոդացավը և ջերմությունը: Ուշագրավ է, որ այս կողմնակի ազդեցությունները մարդկանց մեծամասնությունը նշում է երկրորդ ներարկումից հետո։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն