«Գերիների հարցի լուծման գարանտը Ռուսաստանի Դաշնությունն է՝ ի դեմս Վլադիմիր Վլադիմիրովիչի». «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր. Hraparak

«Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը Hraparak.am կայքի հետ զրույցում խոստովանել է՝ իրենց իշխանությունն ի վիճակի չէ գերիների վերադարձի հարցով բանակցել հակառակորդի հետ և, որ դա Ռուսաստանի անելիքն է։

Վերջինս կարծում է. «Պատերազմը դա իրողությունների հետեւանք է։ Նույնիսկ ամենառազմատենչ մարդը չի կարող իր որոշմամբ պատերազմ սկսել, կամ ինչ-որ մեկի ինչ-որ հայտարարություն պատերազմի պատճառ դառնա, դա երեխայություն ա նման բան մտածելը։ Պատերազմն ունի տրամաբանություն, որը ձևավորվել է տարիներով։ Չկա պետություն, ով իր պատերազմը չի տվել՝ ֆրանսիացիներն են իրենց պատերազմները հարյուրավոր տարիներ տվել, գերմանացիները, ճապոնացիները, բոլորը,- ասում է «Իմ քայլ»-ի պատգամավորը և հավելում, -խնդրում եմ՝ գերիների հետ կապված հարցը տվեք ՌԴ դեսպանին, և թող ինքը փոխանցի Վլադիմիր Վլադիմիրովիչին։ Մենք շփում չունենք Ադրբեջանի հետ, մեր շփումն իրականացվում է նրանց միջոցով, էդ շփման և այդ հարցի լուծման գարանտը Ռուսաստանի Դաշնությունն է՝ ի դեմս Վլադիմիր Վլադիմիրովիչի։ Գերիների հարցն ինչքան մերն ա, էնքան էլ ռուսներինն ա, նաև՝ աշխարհինը, նկատի ունեմ ոչ հուզական և էմոցիոնալ իմաստով, այլ՝ քաղաքաիրավական»,- դիրքորոշում է հայտնել պատգամավոր Արթուր Մանուկյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն