Ադրբեջանի ԱԳՆ-ն Նիկոլ Փաշինյանին պատասխանել է բանաստեղծությամբ

Ադրբեջանի արտգործնախարարությունն, իր պրատկիկայում առաջին անգամ, «պոեզիայի լեզվով»  մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի ապրիլի 14-ի ելույթը։ Ըստ Հայաստանի թշնամի պետության ԱԳՆ հայտարարության, Փաշինյանի ելույթը «փորձել է իր վրա ուշադրություն գրավել հերթական խելացնորհ զեղումներով»։

Փաշինյանի որևէ արտահայտություն արժանի չէ բովանդակային մեկնաբանության,- հայտարարում է Հայաստանի թշնամի երկրի ԱԳՆ-ն` վարչապետ Փաշինյանին, ով ոչ մի հետևություն չարեց ծանր պարտությունից հետո, պոեզիայի լեզվով ցանկանում ենք պատասխանել։ Ինչպես ասել է Հուսեին Ջավիդը.

«Այն անարժանը, ծարավ է ով
մեր հայրենիքից հող պոկելու տենչով,
իմացեք ՝ շատ չենք սպասի
որ նա մեր առաջ խոնարհվի»,- ասվում է ադրբեջանական ԱԳՆ հայտարարություն մեջ։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն