Գերիների փոխարեն Ադրբեջանը ստացավ ականապատ դաշտերի հերթական քարտեզները

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը՝ ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման հարցում միջնորդելու համար։

Ադրբեջանը Հայաստանին է հանձնել հայազգի 10 զինծառայողի, հայտնում է az.sputnik-ը` մեջբերելով Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը։

Տղաները գերեվարվել են 2021 թվականի նոյեմբերի 16-ին՝ Քելբաջարի ուղղությամբ` ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում։
Բանակցությունների արդյունքում հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել  ականապատ դաշտերի և Ադրբեջանի կողմից զավթված Արցախի Հանրապետության այլ տարածքների քարտեզներ։

Արդյունքում, Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին՝ ականապատ դաշտերի քարտեզներն Ադրբեջանին փոխանցելու միջնորդության համար։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն