Ղալումյան եղբայրներից մեկը քաղաքական աստառն է կարում, մյուսը փաստաթղթերն է պատրաստում. ինչ են անում Տավուշի հետ։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2021 թվականի օգոստոսի 19-ին որոշում է ստորագրել, որով, փոփոխություններ են կատարվել ՀՀ  Տավուշի մարզի վտանգավոր տարածքներից բնակչության տարհանման մասին նախորդ որոշման մեջ։

Ղալումյանը նախ ստորագրել է 246-Ա որոշումը.

Այնուհետև ստորագրել է նաև 237-Ա որոշումը.

Ավելի ուշ, մարզում տագնապ տարածելուց հետո, Տավուշի մարզպետարանը պարզաբանում է տարածել, որում մասնավորապես ասվում է.

Հարգելի՛ քաղաքացիներ,
Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի իբր Տավուշի մարզի սահմանագոտուց բնակչության տարահանում է նախատեսվում, իրականության հետ որևէ առնչություն չունի:

Տավուշի մարզպետի 2021թ. օգոստոսի 19-ի թիվ 246-Ա որոշմամբ Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման պլանի նոր խմբագրության մեջ փոփոխություն է կատարվել, որով պաշտոնատար անձանց անունները փոխարինվել են պաշտոնների անվանումներով: Այլ փոփոխություններ չեն կատարվել:

Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման պլանը գործում է ՀՀ Կառավարության 2011թ. օգոստոսի 18-ի թիվ 1180-Ն որոշման պահանջներով:

Նշենք, որ Հայկ Ղալումյանը հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի քավորը (կնքահայրը)։ Նա ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանի հարազատ եղբայն է։

Իսկ Վահե Ղալումյանը հանրության լայն շրջանակներին հայտնի է նրանով, որ Տավուշի մի շարք գյուղեր անվանել է ադրբեջանական և վստահություն հայտնել, որ դրանք վերադարձվելու են Ադրբեջանին։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն