Ղարաբաղյան պատերազմի արձագանքը. նախկին հայ ռազմական առաջնորդին մեղադրում են պետական գաղտնիք հրապարակելու մեջ

Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, ինչպես նաև պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ քրեական գործով որպես մեղադրյալ. մեղադրվում է պետական ​​գաղտնիքներ հրապարակելու հիմքով: Գործի մանրամասների վերաբերյալ տեղեկացրել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։ Ծանուցման մեջ Մովսես Հակոբյանի անունը չի մատնանշվում. խոսվում է միայն վերահսկողության ծառայության նախկին պետի կողմից 2020թ նոյեմբերի 19-ի հրապարակային ելույթի ժամանակ պետական գաղտնիք հրապարակելու մասին։ Խոսքը Հակոբյանի՝ մեծ արձագանք ստացած մամուլի ասուլիսի մասին է, որը տեղի ունեցավ Արցախի վերջին պատերազմի ավարտից 10 օր անց: Այդ ժամանակ հայ գեներալն առաջադրեց մի շարք մեղադրանքներ և կշտամբանքներ՝  հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հասցեին: Մասնավորապես՝ Հակոբյանն իշխանություններին մեղադրեց զենքի և ռազմական տեխնիկայի ձեռքբերման նախապես հաստատված ծրագրերը վերանայելու, «շահագործման համար ոչ պիտանի» հակաօդային պաշտպանության համակարգերի գնման, բյուջեի միջոցների աննպատակային վատնման և պատերազմի երրորդ օրը պահեստազորի լրահամալրումը դադարեցնելու մեջ: Բացի այդ՝ նա հաստատեց , որ Երևանի կողմից անիմաստ էր ռուսական՝ Սու -30 ՍՄ բազմաթիրախային կործանիչների ձեռքբերումը:

Այս հայտարարություններից հետո Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունում քրեական օրենսգրքի 306 հոդվածով քրեական գործ հարուցվեց (պետական գաղտնիքի հրապարակում)։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը նրա արտահայտությունները համարեց «սուտ և պետության անվտանգությանը սպառնացող»։ Հայաստանի նախկին ռազմական ղեկավարի հանդեպ կիրառվել է խափանման միջոց: Քրեական գործը հունիսի 29-ին ուղարկվել է դատախազություն՝  մեղադրական եզրակացությունը հաստատելու և հաջորդիվ՝ դատարան տեղափոխելու համար:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն