Նոր ՀԱՊԿ վեհաժողովի գործընկեր պետություն կդառնան Ադրբեջանն ու Պակիստանը

ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովը նախատեսում է հիմնադրել ՀԱՊԿ գործընկեր պետությունների ինստիտուտ։ Մասնակից-անդամներն այստեղ կստանան խորհրդակցական ձայնի իրավունք։ Հինգշաբթի այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
— Նախատեսվում է դիտարկել նոր` ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի գործընկեր պետությունների ինստիտուտը։ Գործընկերները կստանան խորհրդակցական ձայնի, փաստաթղթերի պատրաստման մասնակցության, կոլեկտիվ որոշումների մշակման իրավունք,- ասել է նա` կազմակերպության Խորհրդի նիստում։

Նրա խոսքով՝ նոր կարգավիճակի ի հայտ գալն ունի մեծ նշանակություն՝ աշխատանքի արդյունավետության բարձրացման և հրապարակայնության համար։
— Առավել ևս, երբ ՀԱՊԿ ԽՎ-ի շրջանակներում համագործակցության հետաքրքրություն հանդես են բերում մի շարք երկրներ։ Այդ առումով դիտորդների և գործընկերների կարգավիճակի տրամադրումը տալիս է լրացուցիչ հնարավորություններ՝ միջխորհրդարանական փոխազդեցությունների ակտիվացման համար, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին, որոնք կիսում են մեր սկզբունքները,- կարծիք է հայտնել ռուս քաղաքական գործիչը։

Վոլոդինը նաև կոչ է արել ՀԱՊԿ ԽՎ-ի շրջանակներում ուժեղացնել համակարգումը՝ ավելի արդյունավետ առաջխաղացման և միջազգային հարթակներում սեփական օրակարգի պաշտպանության համար։ Այժմ ՀԱՊԿ ԽՎ-ում բացի անդամներից՝ կան երկիր-դիտորդներ՝ Աֆղանստանը և Սերբիան մի։

Լրագրողների հետ զրույցում Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը նիստից հետո նշել է, որ նոր ձևաչափի հանդեպ հետաքրքրություն են դրսևորում բազմաթիվ երկրներ։ Սակայն նա վկայաբերել է երկուսին՝ Ադրբեջանին և Պակիստանին։
— Որպես կանոն՝ այդ մասին ընդունված չէ պատմել։ Օրինակ՝ Պակիստանը վաղուց ցանկանում էր դիտորդի կարգավիճակ ունենալ, իսկ այսօր հնարավոր է՝ գործընկերոջ կարգավիճակը,- տեղեկացրել է Կալաշնիկովը։ Նա ճշտել է, որ դիտորդի և գործընկերոջ իրավունքների կտարբերվեն։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն