ՀԱԿ «առնետավազքը» և նորանշանակ ԲՏԱ նախարարի «գաղտնի» աշխատանքը

Վահագն Խաչատրյանի ԲՏԱ նախարար նշանակելը իշխանության կողմից արված հերթական քայլն էր, որն արժանացավ քննադատությունների:

Շատերը չեն հշում Վահագն Խաչատրյանի անցած ուղին, քաղաքական հայացքները, զբաղեցրած պաշտոնները:

Խաչատրյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, 1990-1995 թվականներին եղել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր, Երևանի քաղաքապետ, Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահի խորհրդական, Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ, վարչության անդամ։ Վահագն Խաչատրյանը տարիներ առաջ ամենաակտիվ ընդդիմադիրներից էր՝ մասնակցում էր բոլոր քննարկումներին, նախկինների օրոք վարվող տնտեսական քաղաքականությունն էր քննադատում։

2012-ի հուլիսին նա առաջինն էր բարձրաձայնել, որ սահմանին գազը թանկացել է, մինչդեռ նախկին իշխանություններն այդ մասին լռում էին, իսկ 2013-ի դեկտեմբերին Հայաստանն այդ պարտքը մարելու համար «Հայ-Ռուսգազարդին» վաճառեց իր բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը։

Սակայն երբ 2019-ի հունվարի 1-ից սահմանին գազը թանկացավ, հայկական կողմը 1000 խորանարդ մետրի համար պետք է վճարեր 150 դոլար, պարոն Խաչատրյանը չահազանգեց այս մասին։ հակառակը, նա սկսեց աջակցել հեղափոխական իշխանությանը: Արդեն տևական ժամանակ է խոսվում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն իր առաջ խնդիր է դրել ՀԱԿ-ի հեղինակավոր մարդկանց իր ճամբար բերել։ Դրանով ուզում է թուլացնել Տեր-Պետրոսյանի դիրքերը։ Տեր Պետրոսյանը ՀԱԿ-ականների նման քայլերը «առնետավազք» էր որակել: Խաչատրանը սակայն հրաժարվեց պատասխանել Տեր- Պետրոսյանի այս որակմանը:

Ըստ մամուլի հրապարակումների՝ իշխանությունը նորանշանակ նախարարին առաջարկել էր պատգամավորի թեկնածու լինել, ինչը նա չէր ընդունել, իսկ նախարարից` չհրաժարվեց: Իշխանական ճամբար անցնելը համընկավ Վահագն Խաչատրյանի նոր կարգավիճակի հետ՝ 2019-ի հուլիսից նա դարձավ գործարար։ Այժմ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ է։ Հավանաբար, այդ պահից սկսեց նախապատրաստվել նախարարի պաշտոնին։ Նա նաև հավակնում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնին, ինչը, սակայն, նրան չհաջողվեց:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն