Վիքի-հանրագիտարանը շտապ պետք է կարգի բերել

Նորանկախ Հայաստանի 4 առաջնորդները և նրանց կանայք ունեն իրենց մասին պատմող էջեր Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում։

Հանգիստ թողնելով ՀՀ-ն առաջնորդած անձանց էջերը` անդրադառնանք նրանց կանանց Վիքի-հանրագիտարաններին։

Նշենք, որ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի էջում բացակայում է վերջինիս նկարը։ Այն շատ սուղ տեղեկատվություն է տրամադրում ՀՀ առաջին նախագահի տիկնոջ մասին։ Պարզվում է, որ տիկին Տեր-Պետրոսյանի ծնողները հայ չեն։ Նա ծնվել է Լենինգրադում` Ֆրաիմ Աբրամովիչ Պլեսկովսկու և Բրախա Լեյբովնա Կուրտաչի ընտանիքում: Ստացվում է, որ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը արմատներով հրեա է և իր երակներով ոչ մի տոկոս հայի արյուն չի հոսում։ Վիքի-հանրագիտարանում ազգության մասին որևէ նշում  չկա, սակայն մեզ հիշեցնում են, որ նրա օրիորդական ազգանունը Պլեսկովսկայա է։

Տիկին Պլեսկովսկայան կազմակերպել է կանանց միջազգային չորս համաժողով (1994, 2005, 2006, 2007), որոնք նպաստել են հայ կնոջ դերի բարձրացմանը հասարակական, քաղաքական և սոցիալական բնագավառներում։ Չի բացառվում, որ այսօր էլ նա կուլիսների հետևից ղեկավարում է տարաբնույթ գործընթացներ Հայաստանում։

Տիկին Բելլա Քոչարյանի էջում տեղեկատվությունը նույնպես համեստ է։ Նշվում է, որ նա ծնվել է Ստեփանակերտ քաղաքում, ԽՍՀՄ։ Սակայն,  բացարձակապես բացակայում է ծնողների մասին տեղեկատվությունը, նշումը ազգության վերաբերյալ։

Թեև գրված չէ, թե ինչ քաղաքական գործունեություն է իրականացրել ՀՀ երկրորդ նախագահի տիկինը, այնուամենայնիվ` մասնագիտության ցանկում նշված է, թե նա քաղաքական գործիչ է։

Պարզվում է, որ մինչ օրս Բելլա Քոչարյանը ոսկրածուծի տրանսպլանտացիայի դոնորների համահայկական ռեեստրի պատվավոր նախագահն է, իսկ 2006 թվականից՝ նաև Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահը։ Մարդը ստեղծել և նախագահում է։

Տիկին Բելլայի օրիորդական ազգանվան մասին տեղեկատվությունը նույնպես բացակայում է։

 

 

 

Երջանկահիշատակ Ռիտա Սարգսյանի Վիքի-հանրագիտարանը պատմում է, իբր նա ծնվել է Ադրբեջանում գտնվող Ստեփանակերտ քաղաքում։  Օրիորդական ազգանունը Դադայան է։ 

ՀՀ երրորդ նախագահի տիկնոջ ծնողների մասին տեղեկատվությունը Վիքի-հանրագիտարանում բացակայում է։ Թերևս, տիկին Ռիտայի այս էջը, բոլոր մյուս երեքի համեմատ, ամենաաղքատիկն է։

Օրինակ, մենք գիտենք, որ տիկին Սարգսյանը զբաղվել է բարեգործությամբ, մեծ ավանդ ունի ուռուցքով հիվանդ (մասնավորապես` լեյկոզով) երեխաների բուժման կազմակերպման գործում։ Բայց այս մասին օնլայն հանրագիտարանի կազմակերպիչները «մոռացել են» գրել։

Նրանք նաև տարածում են ապատեղեկատվություն այն մասին, թե Ստեփանակերտը Ադրբեջանի կազմում է։ Հիշեցնենք, որ Արցախն ունի դարերի պատմություն, իսկ Ադրբեջանն, ինչպես ասում են, հազիվ մեկ դարեկան է, ավելի նոր` քան հանրահայտ Coca-cola-ն։

 

 

 

 

 

 

Թերևս ամենաանկեղծը և ամենահարուստը Աննա Հակոբյանի Վիքի-հանրագիտարանն է։

Նախ, նրան չեն շնորհել «քաղաքական գործիչ» կեղծ մասնագիտությունը։ Հստակ նշվում է, որ տիկինը զբաղվում է լրագրությամբ, հասարակական-քաղաքական գործունեությամբ։

Նաև կարիք չի առաջանում փնտրել Նիկոլ Փաշինյանի տիկնոջ օրիորդական ազգանունը, որովհետև տիկին Աննան այն չի փոխել։ Հավանաբար պատճառն այն է, որ նա և Փաշինյանը միայն վերջերս են օրինականացրել իրենց ամուսնությունը։ Տիկին Հակոբյանի մոր մասին տեղեկատվությունն ի սպառ բացակայում է։

Նշենք, որ Աննա Հակոբյանը ՀՀ-ում Ամերիկյան համալսարանի սան է եղել։

«Այս ընթացքում ինձ փոխանցեցին, որ Երևանում փնտրում են ինձ, հետաքրքրվում են, թե որտեղ եմ։ Ուզում եմ ասել, որ ոչ մի տեղ չեմ գնացել, մենք մեր ջոկատով շարունակում ենք պահել այն դիրքը, որն այս ընթացքում վստահված է եղել մեզ։ Մենք այստեղ կանգնած ենք և վստահված է վերահսկել նաև այն ձորը, որտեղից հնարավոր էր թշնամու դիվերսանտների խմբերի սողոսկում դեպի մեր տարածք։ Գիտեմ, որ այս ընթացքում մեծ քննարկում է եղել, թե ինչու եմ ես զինվորագրվել հայրենիքի պաշտպանությանը,- գրել էր Աննա Հակոբյանը Արցախյան վերջին պատերազմի օրերին։

Այս դրվագը շատերի մոտ ժպիտ կամ ծիծաղ է առաջացնում, քանի-որ արդեն հայտնի է, որ Աննա Հակոբյանն ու իր «Էռատո» ջոկատը լուսանկարվել են Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և իրականում ոչ մի դիրք էլ չեն պահել։ Հերթական այս կեղծիքն արվել է պատմության գրքերում գրելու համար, սակայն, վստահաբար, ժամանակը ջրի երես կհանի իրականությունը և մեր սերունդներին չեն հասնի կեղծիքն ու սուտը։

Հիշենք, որ Վիքի-հանրագիտարանները զննում ենք ոչ միայն մենք այլև մարդիկ տարբեր երկրներից, այդ թվում նաև` թշնամական։ Արժե դրանք կարգի բերել։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն