Հանգուցյալների հիշատակությանն օրվա կապակցությամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ–ն հոգեհանգստի կարգ մատուցեց Եռաբլուրում

Ամենայն Հայոց կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին երկրորդ կաթողիկոսն այսօր քահանայական դասի ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն, որտեղ հանգուցյալների հիշատակության օրվա կապակցությամբ, արցախյան առաջին և երկրորդ պատերազմում նահապատկաված զինծառայողների հոգեհանգստի կարգ է մատուցվել։

Հոգեհանգստի կարգը մատուցելուց հետո մի խումբ հոգևորականների հետ նա շրջել է Եռաբլուրում, ծաղիկներ դրել զոհվածների շիրիմներին և խնկարկել դրանք։

Հիշեցնենք, որ նախօրեին Հայ առաքելական եկեղեցին նշում էր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է։ Տաղավար տոներին, որպես կանոն, հաջորդում է մեռելոցը, սակայն, դեռևս անհայտ պատճառաբանությամբ, ՀՀ իշխանություններն այս տարի Հարության տոնին հաջորդող երկուշաբթին չեն ներառել հիշատակի տոների շարքում։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն