ՀԱՊԿ-ի արձագանքը

Մայիսի 25-ին ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում ՝ՌԴ պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Շամանովի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել պետությունների խորհրդարանների պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովների նախագահների համակարգման ժողովի նիստ։ Այդ մասին տեղեկացնում է ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունը։ Անդրադառնալով հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության իրավիճակին՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ասել է, որ 2020թ նոյեմբերի 9-ի՝ կրակի դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարությունից հետո Լեռնային Ղարաբաղում իրադրությունը լիովին կայունացել է։

«Ռուսական խաղաղապահ զորակազմի մուտքով՝ ամրապնդում են երկարատև խաղաղության հեռանկարը և շարունակում են բանակցային գործընթացը։ Այդուհանդերձ՝ վերջին ժամանակներս հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրումը պահանջում է անհապաղ միջոցներ, առաջին հերթին՝ քաղաքական-դիվանագիտական բնույթի։ Միևնույն ժամանակ՝ երկու հանրապետությունների սահմանազատման ու սահմանագծման հարցերի լուծման համար»,- հայտարարել է Վալերի Սեմերիկովը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն