Հարյուրավոր աֆղանցիներ բողոքի ցույցեր են անցկացրել՝ ընդդեմ թալիբների իշխանության

Երեկ Աֆղանստանում հարյուրավոր բնակիչներ երթ են կազմակերպել ՝ ի նշան բողոքի` Թալիբանի իշխանության դեմ։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը:

Երկրի տարբեր քաղաքներում, այդ թվում ՝ Քաբուլում, տղամարդիկ ու կանայք փողոց են դուրս եկել ազգային դրոշներով: Որոշ ցուցարարներ պոկել են Թալիբանի դրոշները:

Նշվում է, որ օգոստոսի 19-ը Աֆղանստանի անկախության օրն է: Ցուցերի ընթացքում թալիբները Աֆղանստանը պաշտոնապես հայտարարել են «Իսլամական էմիրություն»:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ ցույցերի ընթացքում կրակոցներ են հնչել: Թալիբները, ամենայն հավանականությամբ, օդ են կրակել: Բողոքի ցույցի ժամանակ Ասադաբադ քաղաքում մի քանի մարդ է մահացել, սակայն հայտնի չէ, թե ինչու:

Daily Mail-ը հայտնում է, որ թալիբների դեմ բողոքի ակցիաները ղեկավարել են կանայք, որոնց միացել են ողջ երկրի այլ աֆղանցիները։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն