ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԿՄԻԱՆԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՐԵՆՑ ՏԵՐԵՐԻՆ

Ռուս –Ուկրաինական եղբայրասպան պատերազմը բացահայտեց Հայաստանում ազգայինի շղարշի ներքո գործող քաղաքական ուժերին:
Վերջիններս ոչ միայն Երևանում ծածանում են 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի դաշնակից, ՀԱՅ զինվորի գլխին ֆոսֆորային ռումբ թափող Ուկրաինայի դրոշները, այլ նաև հիստերիկ կոմայի մեջ ընկած սարսափում են, որ հանկարծ Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակից Ուկրաինայի քայլառաստ իշխանությունը կարող է պարտվել:
Ուշադրություն` ես խոսում եմ ոչ թե Ուկրաինայի պարտության, այլ նրա քայլառաստ իշխանության պարտության մասին:
Թուրքիային և Ադրբեջանին սպասարկող հայաստանյան ուժերն Արցախի և ՀՀ տարածքների կորուստն այդքան ծանր չեն տարել, որքան Ուկրաինայի իրենց պես քայլառաստ իշխանությունների հերթական ֆիասկոն:
Խորհուրդ կտամ տվյալ ուժերին` մի կողմ գցեն իրենց ազգային դիմակը և իրենց թրքամոլ գոյությամբ չպղծեն ՀԱՅ ազգին, ուկրաինական քայլառաստ իշխանության ձեռքով նահատակված մեր զինվորների շիրիմները, և այսուհետ հրապարակ դուրս գան Ադրբեջանական, Թուրքական և Ուկրաինական դրոշներով, իրենց իրական տերերի` Ալիևի, Էրդողանի դիմանկարներով և հանգիստ միանան այսօր ադրբեջանում ընթացող` ի պաշտպանություն ուկրաինայի ցույցերին:
Ինչպես նաև փոխեն իրենց կարգախոսը, ոչ թե` արևմուտք, այլ` թուրքիա:
Հ.Գ
Իսկ իմ կողմից կասեմ հետևյալը՝
Ուկրաինական քայլառաստների ապաշնորհ քաղաքականության պատճառով այսօր մարդիկ են զոհվում, զավակներ են որբանում, ծնողների համար կորում է կյանքի իմաստը:
Սա ցավ է, ոչ թե քաղաքականություն: Ուկրաինայում ապրում են 600.000-ից, իսկ Ռուսաստանում 3.000.000-ից ավել ՀԱՅԵՐԸ և մենք պարտավոր ենք մտածել նրանց մասին։ Իսկ բացահայտված քայլառաստները վտանգում են նրանց գոյությունը:
Երկու ժողովուրդների հետ մենք ունենք դարավոր եղբայրական հարաբերություններ, միասին կողք կողքի հաղթել ենք երկրորդ համաշխարային պատերազմը:
Չարդարացնելով պատերազմը` որքան էլ որ ցավալի է, բայց պետք է ասեմ, Ռուսաստանի պարտության արդյունքը կլինի ադրբեջանա-թուրքական ոհմակի տոտալ հարձակումը Հայաստանի և Արցախի վրա, իսկ Արևմուտքը մեզ կօգնի այնքան, որքան որ օգնեց Աֆղաններին, Ուկրաինացիներին, ինչպես որ օգնեց մեզ՝ ՀԱՅԵՐԻՍ`  1915թ-ին:
Արդյունքում կլինի ՀԱՅԵՐԻ նոր ցեղասպանություն, իսկ քայլառաստներն այդ ժամանակ արդեն կլինեն ՀՀ սահմաններից դուրս, դիցուկ` Հավայան կղզիների էկզոտիկ լողափերում:
Վստահ եմ, շուտով ՀԱՅ ազգը կունենա իրական ՀԱՅ իշխանություն և բոլոր թրքածին քայլառաստները կստանան իրենց արժանի պատիժը:
Արտակ Գալստյան
Հայոց Հայրենիք
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն