Հայբիզնեսբանկի շվեյցարացի բաժնետերը նախատեսում է 200 մլն դոլարի ներդրում կատարել

Հայբիզնեսբանկի շվեյցարացի բաժնետերը նախատեսում է 200 մլն դոլարի ներդրում կատարել

Հայբիզնեսբանկի նոր բաժնետեր՝ շվեյցարական «MFM Global Invest» ընկերությունը, նախատեսում է բանկի կապիտալում ներդնել մոտ 200 մլն դոլար, «ԱՌԿԱ» գործակալության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայբիզնեսբանկի նոր բաժնետերերն են դարձել շվեյցարական «MFM Global Invest» ՍՊԸ-ն՝ 75% բաժնեմասով և հայկական վերաֆինանսավորող վարկային կազմակերպությունը՝ «Բնակարան երիտասարդների համար» ՓԲԸ-ն՝ 25%-ով (հիմնադրվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից): Հայբիզնեսբանկի նախկին բաժնետերերն էին քաղաքացի Վիտալի Գրիգորյանցը՝ 95% բաժնեմասով և Արսեն Միքայելյանը՝ 5%։

Ինչպես նշել են Կենտրոնական բանկում «MFM Global Invest» ՍՊԸ-ի կողմից բանկային բաժնետոմսերի ձեռքբերման գործարքը տեղի է ունեցել հին և նոր բաժնետերերի միջև և առաջարկել է ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալ, այդ թվում՝ Հայաստանում ներդրումներ կատարելու դրդապատճառների մասին անմիջապես բաժնետերից։

«Բնակարան երիտասարդների համար» ՎՎԿ-ի մասնակցության վերաբերյալ Կենտրոնական բանկը նշել է, որ Հայբիզնեսբանկի կապիտալում վարկային հաստատության ժամանակավոր ներդրման նպատակն է նպաստել Հայաստանի ֆինանսական համակարգի, մասնավորապես՝ հիփոթեքային շուկայի զարգացմանը, որը նաեւ ընկերության հիմնական առաքելությունն է։

«Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ներդրումն իրականացվել է ընկերության կուտակված շահույթի հաշվին, որի արդյունավետությունը կապահովվի իրականացմամբ, այդ թվում՝ Բանկի զարգացման տեսլականով նախանշված ծրագրերով», — նշել են ԿԲ-ից։

Բաժնետոմսերի ձեռքբերման պայմանների մասին ճշտող հարցին ի պատասխան՝ Կենտրոնական բանկը նշել է, որ վարկային կազմակերպությունը դարձել է բանկի սովորական բաժնետոմսերի սեփականատեր նույն պայմաններով և նույն կարգավիճակով, ինչպես ցանկացած մյուս բաժնետերերը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի:

«Գործարքի հետ կապված այլ մանրամասները կողմերի առևտրային և բանկային գաղտնիքներն են, և դրա վերաբերյալ հարցումները պետք է ուղղվեն գործարքի կողմերին»,- հավելց ԿԲ-ն։

Գերատեսչությունը ձեռնպահ է մնացել մեկնաբանել Կենտրոնական բանկի կողմից Հայբիզնեսբանկին կայունացնող վարկ տրամադրելու մասին տեղեկությունը՝ վկայակոչելով բանկային և առևտրային գաղտնիքը։

«ՀՀ Կենտրոնական բանկի կողմից բանկային վարկեր տրամադրելու կամ չտրամադրելու կամ վարկերի տրամադրման հետ կապված գործընթացների մասին տեղեկատվությունը ֆինանսական համակարգի և տնտեսության վերաբերյալ զգայուն տեղեկատվություն է»,- նշել են ԿԲ-ից։

Arka.am

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն