«Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ ռուսական արբանյակային ենթակառուցվածքի վրա կիբերհարձակումները casus belli է

«Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ ռուսական արբանյակային ենթակառուցվածքի վրա կիբերհարձակումները casus belli է (պատերազմի պատճառ):

«Ես ուզում եմ զգուշացնել նրանց, ովքեր փորձում են դա անել, որ սա իրականում հանցագործություն է, որը պետք է շատ խստորեն պատժվի։ Որովհետև ցանկացած երկրի արբանյակային համակարգի հերթապահությունից հեռացնելը իրականում casus belli է, այսինքն՝ պատերազմի պատրվակ։ Իսկ կազմակերպողներին մենք կփնտրենք։ Մենք բոլոր անհրաժեշտ նյութերը կփոխանցենք ԱԴԾ-ին, Քննչական կոմիտեին, Գլխավոր դատախազությանը համապատասխան քրեական գործեր հարուցելու համար»,- ասել է Ռոգոզինը «Россия-24» հեռուստաալիքի եթերում:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն