Հայկական բանակն ունի մեկ, թշնամունը` երկու վիրավոր

Երեկ Հայաստանի` Վարդենիսի սահմանին` Շիշպալի հատվածում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի արդյունքում հայկական կողմն ունի մեկ վիրավոր։ Դեպքի մասին պաշտոնական տեղեկատվություն չի տարածվել։

«Փաստարկ» լրատվականի աղբյուրների փոխանցմամբ ադրբեջանցի զինծառայողներն առաջինն են կրակ բացել` հայ հովիվների ուղղությամբ` փորձելով նրանց վախեցնել և գողանալ անասունների հոտը։

Սակայն, հայ զինծառայողները հովիվներին օգնության են շտապել։ Փոխհրաձգության արդյունքում հայկակական բանակից թեթև վիրավորում է ստացել մեկ պայմանագրային զինծառայող։

Թշնամու բանակն ունի երկու վիրավոր։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն