ՀԱՅԿԱԿԱՆ ՏՐԻԱԴԱՅԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ. Արտակ Գալստյան

Տրիադան, դա երեք առանձին մասերից՝ անդամներից կազմված ամբողջություն է, իդեայի եռաստիճան զարգացում, որը սահմանում է իրականության երևույթների զարգացման երեք աստիճանները՝ թեզիս, անտիթեզիս և սինթեզ: Բոլոր տրիադաներին բնորոշ են ընդհանուր հավատալիքներ և ծեսեր և դրանք հիմնականում հանցավոր խմբավորումներ են:
Հայաստանյան Տրիադա
ԱՆՏԻԹԵԶ — Ռոբերտ Քոչարյան՝ ընտրակեղծարար, առերևույթ մերժում է այն ինչ այսօր կատարվում է ՀՀ-ում, իբր դեմ է Արցախի և ՀՀ-ի վաճառքին, իբր դեմ է գործող թրքասեր իշխանության կողմից իրականացվող թալանին և հայոց նոր ցեղասպանությանը, սակայն վերցրեց մանդատները, դրանք վայր չի դնում, հայրենիքի վաճառքը և հայոց ցեղասպանությունը չի կասեցնում: Հստակ գիտակցելով որ վայելում է հայ ժողովրդի ատելությունը, իր ներկայությամբ վիժեցնում է գործող պրոթուրքական իշխանության դեմ նախապատրաստվող ցանկացած անհնազանդություն և բողոքի ալիք:
ԹԵԶԻՍ — Սերժ Սարգսյան՝ ընտրակեղծարար, ՀՀ և Արցախի վաճառքի նպատակով իշխանությունը պրոթուրքական ուժերին հանձնելու և դրանց ձեռքով ամեն ինչ իրականացնելու թեզի համահեղինակ: Կրկին իբր մերժում է պրոթուրքական իշխանությանը, բայց ինքն էլ մանդատները վերցրեց, այժմ էլ չի դնում և չի կասեցնում պրոթուրքական իշխանության կողմից իրականացվող թալանն ու հայոց նոր ցեղասպանությունը: Հստակ գիտակցելով որ վայելում է հայ ժողովրդի ատելությունը, իր ներկայությամբ վիժեցնում է գործող պրոթուրքական իշխանության դեմ նախապատրաստվող ցանկացած անհնազանդություն և բողոքի ալիք:
ՍԻՆԹԵԶ — Նիկոլ Փաշինյան՝ վարչապետի աթոռը զբաղեցնող անձ, ընտրակեղծարար, նախորդ երկուսի հլու կամակատար և նրանց գաղափարների կրողն ու իրագործողը, այլ կերպ ասած նախորդ երկուսի սինթեզը՝ հավաքական թրքասեր կերպարը: Իբր ատում է նախորդներին, բայց նրանց պատժելու փոխարեն ընդհակառակը ավելի է հզորացնում, ապացույցը 2021թ-ի կեղծված ընտրությունների արդյունքը: Հստակ իրականացնում է նախորդ երկուսի գաղափարները՝ վերացնում է Հայոց պետականությունը:
Երեքի հավատքը և խոնարհումը նույնն են՝ փող, գումար, հարստություն, էգոիզմ, ատելություն հայերի նկատմամբ:
Երեքի ստեղծած խմբավորումները՝ կուսակցությունները , հաշվի առնելով վերը թվարկածը իրենց էությամբ հանցավոր խմբավորումներ են, որոնք գործում են Հայ ժողովրդի և Հայոց պետականության դեմ:
Մեկ ամբողջության մեջ, երեքը միասին, այսօր կազմում են ՀՀ իշխանությունը կեղծված ընտրություններով զավթած, երեք առանձին մասերից՝ անդամներից կազմված ամբողջություն, Հայաստանի թրքացման, Հայոց պետականությունը ոչնչացման, Հայոց նոր ցեղասպանության իդեայի՝ եռաստիճան զարգացումն ապահովող հանցավոր խմբավորում ՝ ՏՐԻԱԴԱ:
Հ.Գ
Հերքել սույն նյութը Տրիադայի առանձին անդամներ կարող են ընդամենը մեկ եղանակով
Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը վայր են դնում մանդատները և դադարեցնում են Արցախի և Հայաստանի վաճառքը՝ Հայոց պետականության կորուստը:
Վարչապետի աթոռը զավթածը կալանավորում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին:
Դրանով թրքահպատակը կարձանագրի որ ինքը կապ չունի նրանց հետ, բայց նաև կհայտարարի, որ նրանք էլ կապ չունեն հայրենիքը թուրքերին վաճառելու գործընթացի հետ:
Քանի դեռ այս քայլերից գեթ մեկը իրականացված չէ, նրանք ՏՐԻԱԴԱ են և հավասար պատասխանատու Հայոց պետականության կորստի և նոր ցեղասպանության իրականացման մեջ:
Արտակ Գալստյան
Հայոց Հայրենիք
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն