Կապան-Ճակատեն ճանապարհի մոտ ադրբեջանցիները տնակ են տեղադրել. մտավախություն ունեմ, որ այն կարող է վերածվել մաքսակետի.Գևորգ Փարսյան

Կապանի գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը մտավախություն ունի, որ Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանցիների կողմից դեղադրված տնակը կարող է վերածվել մաքսակետի.

«Ներկա դրությամբ տեղեկություն չունենք` դա մաքսակետ է, թե ինչ է, միայն գիտենք, որ հենց ճանապարհի մոտ տնակ է տեղադրվել: Ճանապարհը հիմա օգտագործվում է նույն ռեժիմով, բայց մտավախություն ունեմ, որ դա կարող է վերածվել մաքսակետի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Գևորգ Փարսյանը՝ մանրամասներ ներկայացնելով Կապան-Ճակատեն ավտոճանապարհին ստեղծված իրավիճակից:

Նրա փոխանցմամբ՝ ներկա դրությամբ քաղաքացիները կարողանում են օգտագործել այդ ճանապարհը:

Աղբյուր` Փաստինֆո

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն