Հայտնաբերվել են այնպիսի ախտահարումներ ինչպիսիք են օրխիտը, սպերմատոզոիդների աճի ու զարգացման խանգարումները, սեռական հորմոնների դիսբալանսը և ապոպտոզի ենթարկված (մահացած) բջիջները. Բագրատ Բաղդասարյան

ԵՊԲՀ ավարտական կուրսի ուսանող, Ապրիլյան երկրորդ պատերազմի մասնակից Բագրատ Բաղդասարյանը «Փաստարկ» լրատվականի հետ զրույցում ներկայացրել է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաղադրության և օրգանիզմի վրա ազդեցության հետաքրքիր մանրամասներ։

Վերլուծելով ապագա բժշկի և գիտնականի ներկայացրած փաստերը` գալիս ենք մի սարսափելի իրողության, երբ բացահայտում ենք, որ այս պատվաստանյութերն իրենց ազդեցության մեխանիզմով կարող են վնաս հասցնել տղամարդու վերարտադրողական ֆունկցիային։

Ստորև ներկայացնում ենք Բագրատ Բաղդասարյանի կողմից հավաքված գիտական փաստերը, իսկ հոդվածի վերջում` նաև գիտական գրականության ցանկը։

«Կորոնավիրուսի S սիտակուցը (spike protein), որն արտադրվում է վակցինացված մարդկանց օրգանիզմում, փոխազդում է տարատեսակ բջիջների ACE2-ի (անգիոտենզին փոխակերպող ֆերմենտ) հետ և առաջացնում է մոլեկուլային կասկադ, որը գործում է որպես ահազանգ իմունային համակարգի համար։ Դա նպաստում է իմունային համակարգի կողմից (տարատեսակ մեխանիզմներով պայմանավորված) ախտահարված բջիջների ոչնչացմանը [1,2]։ ACE2-ը գտնվում է տարատեսակ հյուսվածքների բջիջներում` երիկամային խողովակների էպիթելում, աղիքային էպիթելում, անոթների հարթ մկաններում, սրտամկանում, ամորձիներում գտնվող ու արական սեռական հորմոններ արտադրող Լեյդիգի բջիջներում, սպերմատոգոնեալ ցողունային բջիջներում և ամորձիներում` իմունաին համակարգի գրոհը զսպող և սպերմատոզոիդների հասունացման համար պատասխանատու Սերտոլեի բջիջներում[3]»,- պատմում է Բաղդասարյանը։

Վերարտադրողական տարիքի 81 COVID-19-ով հիվանդ տղամարդկանց և նույն տարիքի 100 առողջ տղամարդկանց միջև տարված համեմատականը վկայում է, որ արյան շիճուկի լուտեինացնող հորմոնը (LH) զգալիորեն ավելացել է, բայց տեստոստերոնի (T) հարաբերակցությունը LH-ի և ֆոլիկուլախթանող հորմոնի (FSH) հարաբերակցությունը LH-ին կտրուկ իջել է՝ COVID-19 տառապող տղամարդկանց մոտ: Այս ուսումնասիրությունը COVID-19-ի և տղամարդու սեռական ֆունկցիայի վրա ազդեցության առաջին ուղղակի վկայությունն է եղել[4]։

SARS-COV վիրուսը (հանդիսանում է SARS-COV 2-ի նախորդողը) հայտնաբերվել է ամորձիներում, ինչպես նաև հայտնաբերվել են այնպիսի ախտահարումներ ինչպիսիք են օրխիտը, սպերմատոզոիդների աճի ու զարգացման խանգարումները, սեռական հորմոնների դիսբալանսը և ապոպտոզի ենթարկված (մահացած) բջիջները[5]:

SARS-COV-ի և SARS-COV2-ի ազդեցության մեխանիզմների տարբերությունը կայանում են նրանում, որ ի տարբերություն SARS-COV-ի, SARS-COV2-ը բջիջ մտնելու համար բացի վերը նշված ACE2-ի, պահանջվում է նաև TMPRSS 2 ընկալիչը, որը անբավարար է ամորձիների բջիջներում, այդ իսկ պատճառով բնական ուղիներով վիրուսով վարակվելու պարագայում՝ ամորձիների ախտահարումը գտնվում է ցածր մակարդակի վրա և հազվադեպ է դրսևորվում։

Հակակորոնավիրուսային պատվաստանյութերի ստեղծման գործում եղել են խնդիրներ, օրինակ՝ վիրուսի S սպիտակուցը TMPRSS 2 սպիտակուցով ձևափոխվում է S1 և S2 սպիտակուցների, միայն ACE2-ի հետ կապվող S1 սպիտակուցի հատվածը չի առաջացնում բջջային իմուն պատասխան և անիմաստ է դրա, ինչպես նաև ամբողջական սպիտակուցի կիրառումը, քանի-որ անհրաժեշտ է ոչ թե ամբողջական վիրուսի ներթափանցում, այլ առանձին սպիտակուցով առաջացրած իմունիտետ։ Այս խնդիրը ստացվել է լուծել` սպիտակուցը կոդավորող ժառանգական նյութը գենետիկական ձևափոխման (մուտացիայի) ենթակելու ճանապարհով[6]։ Գենային վերափոխման արդյունքում ստեղծվել է հնարավորություն ակտիվացնել T բջջային իմունիտետը [7,8]։

Հետևաբար պատվաստվելու պարագայում TMPRSS 2 սպիտակուցի անհրաժեշտություն չկա և ACE2-ի  առկայությունը միակ անհրաժեշտ պայմանն էդառնում` իմուն պատասխան ստանալու համար։ Նաև անհրաժեշտ է նշել որ բնական ուղիներով ներթափանցման դեպքում վիրուսի առկայությունն արյան մեջ և հետևաբար տարատեսակ արտաշնչառական և արտամարսողական օրգաններում շատ քիչ է։

Այս ամենը վերլուծելով պարզ է դառնում, որ պատվաստանյութի ազդեցությունը շատ ավելի ունիվերսալ է քան վիրուսինը, իսկ իմունային համակարգի գրոհը հատուկ մոդելավորված է։ Հետևաբար վերը նշված ապոպտոտիկ (բջջի մահ) մեխանիզմների և օրգանի ֆունկցիայի կորստին նպաստող ազդեցությունը պատվաստանյութերի պարագայում շատ ավելի ցայտուն է դրսևորվում։

 

Գրականության ցանկ.

1)SARS-CoV-2 Spike Protein Elicits Cell Signaling in Human Host Cells: Implications for Possible Consequences of COVID-19 Vaccines https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC7827936/?report=classic
2)SARS-CoV-2 spike protein promotes IL-6 trans-signaling by activation of angiotensin II receptor signaling in epithelial cells https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC7746263/
3) ACE2 receptor expression in testes: implications in coronavirus disease 2019 pathogenesis https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC7314215/
5) Orchitis: A Complication of Severe Acute Respiratory Syndrome (SARS) https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC7109827/
6) SARS-CoV-2 Spike Protein Elicits Cell Signaling in Human Host Cells: Implications for Possible Consequences of COVID-19 Vaccines https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC7827936/?report=classic#B9-vaccines-09-00036
7) Safety and Immunogenicity of Two RNA-Based Covid-19 Vaccine Candidates https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC7583697/
8) Sputnik V COVID-19 vaccine candidate appears safe and effective https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC7906719/
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն