ՀՀ ԱՆ հերթական տեսանյութի հերոսն ու կիքսը

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը պատվաստվել է COVID-19-ի դեմ: Հրապարակվել է տեսանյութ, որում պարոն Թորոսյանը «պատվաստվում է» և բոլորին կոչ անում` հետևել իր օրինակին։

Սակայն, տեսանյութում ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ներարկումը կատարող բուժքույրը Թորոսյանին «ծակելուց» հետո չի սեղմում ներարկիչի մխոցին և չի ներարկում պարունակությունը։ Փոխարենը` բամբակը դնում է ծակած տեղին ու հեռացնում ասեղը։ Փաստը` տեսանյութում.

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն